Քաղաքականություն

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարության դիմումի համաձայն միջանկյալ միջոցը կիրառելու է և երկու երկներին կոչ է արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները

ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարության դիմումի համաձայն միջանկյալ միջոցը կիրառելու է և երկու երկներին կոչ է արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։ Այս մասին հայտնել է…

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա սույն թվականի սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել այն կիրառել։

 

Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

 

Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Երկու Բարձր պայմանավորվող կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250