Քաղաքականություն

«Դու էլ գնա՛, մասնակցի՛ր պատերազմին, մի փամփուշտ ավել կկրակենք».Կարո Փայլանին սպառնում են

WRed 687 դիտում
«Դու էլ գնա՛, մասնակցի՛ր պատերազմին, մի փամփուշտ ավել կկրակենք».Կարո Փայլանին սպառնում են

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել էր արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Նա Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու և հայերին ուղղված ատելության խոսքով Թուրքիայում բնակվող հայերին թիրախավորելու համար: Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Փայլանի այս հայտարարությունները բացասական արձագանք են գտել սոցցանցերի թուրք  օգտատերերի և իշխող ու աջակողմյան քաղաքական գործիչների շրջանում: 

 

Մինչդեռ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը, պնդում էր, թե իբր իր երկրում թույլ չեն տա, որ ինչ-որ անձինք սոցցանցերում կամ որևէ այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնան կամ հետապնդեն։ Նման արարքները Չելիքն անվանել էր սադրանք, որը վարկաբեկում է նաև Թուրքիային։

Չնայած խոսնակի՝ իրականությանը չհամապատասխանող խոստումներին՝ շատերը արդեն իսկ սպառնալիքներ են հնչեցնում հայ պատգամավորի հասցեին՝ նրան անվանելով Թուրքիայի թշնամի:

Twitter-ում թուրք օգտատերերից Իսմայիլ Օքը գրել է.

 

«Չգիտեմ՝ Գարո ես, թե՝ խեղկատակ, բայց մեր երկրում ապրելով հանդերձ դավաճանում ես: Նույնիսկ այն օդը, որը դու այս երկրում շնչում ես, թող Ձեզ հարամ լինի: Քանի Հայաստանում պատերազմ է ու նաև քո աջակցությունը վայելող PKK-ականներից 3000 հոգի գնացել են այնտեղ (խմբ. Հայաստան), դու էլ գնա մասնակցիր, իսկ մենք էլ մի փամփուշտ ավել կկրակենք»:

Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Այշե Քեշիրը Twitter-ում անդրադառնալով Փայլանի գրառումներին, գրել է. «Կարծում եմ Կարո Փայլանը մոռացել է, որ Թուրքիայի խորհրդարանի անդամ է»:

Նախօրեին Օմեր Չելիքը Twitter-ում անդրադառնալով Թուրքիայում հայերի դեմ սպառնալիքներին, մասնավորապես գրել էր. «Շարունակելու ենք ընդդիմանալ անիրավ և անօրինական այդ գործողությանը», որը  ըստ նրա՝ սադրանք է:  

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250