Պետդումայի պատգամավորը կոչ է արել «Սաակաշվիլիի նման սուբյեկտներին հնարավորինս հեռու պահել ԼՂ հիմնախնդրից»
ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան հայտնել է, որ Հարավային Օսիայում 2008 թվականին տեղի ունեցած գործողություններից հետո Միախեիլ Սաակաշվիլին ոչ մի իրավունք չունի մրցավարի դիրք ընդունելու: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այսպես նա մենակաբանել է Արցախի հարցով վերջինիս արած հայտարարությունները:
Պանինան ընդգծել է, որ 2008 թվականին «Սաակաշվիլին արդեն հասցրել է արյունալի հակամարտություն հրահրել Վրաստանի և Հարավային Օսիայի միջև, որի ժամանակ հրամայել է սպանել Ցխինվալի խաղաղ բնակիչներին»:
«Այժմ նա կրկին փորձում է մի ժողովրդին մյուսի դեմ հանել՝ սադրելով հակամարտության կողմերին»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար հակամարտության երկու կողմերն էլ պետք է «լսեն բանականության ձայնին, իսկ Սաակաշվիլիի նման սուբյեկտներին հնարավորինս հեռու պահել այդ թեմայից»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին. ՊՆ
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին։ Թշնամին ունի զինտեխնիկայի ու կենդանի...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...