Մենք չենք խնդրելու զինադադար, սա պետք է բոլորս իմանանք, մենք պետք է պարտադրենք զինանդադար. Արայիկ Հարությունյան
Ամենածանր մարտերը հյուսիսում՝ Թալիշում, և հարավային ուղղությամբ են ընթանում: Այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խոսելով Արցախ մեկնած կամավորների հետ։
«Տանկերով գալիս են, ինչքան ուժ ունենք, խփում ենք, վառվում են, ոչ հաշվում ենք՝ քանի հատ տեխնիկա ենք խփել, ոչ էլ հավես ունենք հաշվելու: Խփելու ենք այնքան, մինչև ուշքի գան»,- ասել է նա:՝ շարունակելով, որ բոլորս պետք է գիտակցենք, որ մեր կյանքին է կապված մեր երկրի ապագան, մեր սերունդների այս հողում ապրելու իրավունքը և ամենակարևորը՝ մեր արժանապատվութունը:
«Ուզում եմ, որ համոզված լինեք՝ կանգնած ենք մինչև վերջ, մենք չենք խնդրելու զինադադար, սա պետք է բոլորս իմանանք, մենք պետք է պարտադրենք զինանդադար, եթե մենք խնդրենք զինանադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետև կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ, իսկ Թուրքիային հետաքրքիր չէ Արցախը, Ջաբրայիլը, Լաչինը, նրան հետաքրքիր է Հայաստան աշխարհն ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագրերը իրականցնելու առումով: Մենք պետք է հասկանանք՝ մեր քայլից, մեր ապրելու իրավունքից է կախված մեր ապագան, պիտի փորձենք ապրել»,- կարևորեց նա:
Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ երբ զանգել, խոսել է Հաթերքի գումարտակի հրամանատարի հետ, հարցրել իրավիճակը, իրեն զեկուցել է՝ կարծես սովորական զորավարժություն լինի, և որևէ խուճապ չի նկատել. «Ինձ զեկուցում են՝ ամեն դիրքի վրա հարյուրից ոչ պակաս հարձակվել են, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ է, մի խումբ ստեղ են, հեսա դա էլ հետ ենք մղում, գնան: Չկա որևէ խուճապ, ասում եմ՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, ասում է՝ մենք ապահովված ենք ամեն ինչով, հարցը լուծվել է շատ կարճ ժամկետում, մեր բոլոր հրամանատարների զեկույցները նույն ձև են»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
ՀՐԱՏԱՊ. Արցախի ՊՆ-ն հայտնում է նահատակված ևս 26 զինծառայողի մասին
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.Հովսեփյան Յ...
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին. ՊՆ
Հայկական ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել հակառակորդին։ Թշնամին ունի զինտեխնիկայի ու կենդանի...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...