Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան
Նմանատիպ կազմակերպված պատերազմ, օպերացիաները և հարվածները մեկ օրում, շաբաթում կամ ամսում չեն պլանավորում, այս ամենը երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Վարդենիսում Tert.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ինչպես հայտարարեց ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, այս ամենը կոնկրետ թուրք -ադրբեջանական տանդեմի համակարգված աշխատանք է, վերջին ամիսներին հազարավոր ապացույցներ են եղել՝ Թուրքիայի ղեկավարության այցը Բաքու, Բաքվինը՝ Թուրքիա, համատեղ հայտարարությունները, սադրանքների նախապատրաստությունը, մեղքը հայկական կողմի վրա գցելը, իրենց անդադար լայնածավալ զորավարժությունները, ռազմատրանսսպորտային ավիացիայի փոխադրումը և այլն»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը :
Նրա փոխանցմամբ՝վնասված ենթակառուցվածքների համար իրականացվել են վնասազերծման փրկարարական, հրդեհամարման աշխատանքներ և այլ միջոցառումներ: Բարեբախտաբար, ծանր վիրավորներ չկան, հիմնականում թեթև այրվածքներով և բեկորային վնասվածքներով, վիրավորներով դեպքեր են:
Նա նշեց, որ հանդիպել են Գեղարքունիքի մարզպետի հետ, ամբողջ ղեկավարը կազմը լծված է գործին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ ՊԲ
Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների նոր անուններ՝Դանելին...