Քաղաքականություն

Արցախի ՊԲ հրամանատարը դատապարտում է թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը

Արցախի ՊԲ հրամանատարը դատապարտում է թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտում է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը: «Արմենպրես»-ի…

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտում է սեպտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի տարածքում թուրքական F-16-ի կողմից ՀՀ Զինված ուժերի ինքնաթիռի խոցումը:
 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է ՊԲ հրամանատարը մեկնաբանում թուրքական F-16-ի կողմից ՀՀ տարածքում ՀՀ զինված ուժերին պատկանող ինքնաթիռի խոցումը, Հարությունյանը նշեց, որ արարքը դատապարտելի է, իսկ ՊԲ-ն դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ:
 

«Այսօր Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցվել է հայկական ՍՈՒ-25 ինքնաթիռը: Մենք դատարարտում ենք այս ուխտադրուժ հարձակումը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի Պաշտպանության բանակը դիմելու է անհրաժեշտ ինքնպաշտպանական միջոցների` հակամարտության գոտում թուրքական օդուժի գործողությունների դեմ»,- ասաց Հարությունյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250