«Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը
Ղազախական «Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են «Ակադեմիա Օնտուստիկի» նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը՝ խաղադաշտ դուրս գալով նրա լուսանկարը պատկերող մարզաշապիկներով։ Հիշեցնենք, որ «Ատիրաուի» կազմում է հանդես գալիս հայ ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, իսկ թիմը գլխավորում է Արամ Ոսկանյանը։
Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացավ այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։
2020թ․ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» թիմը:
Նմանատիպ հոդվածներ
Հայհոյանքների, ճայթռուկների և այլ խախտումների համար ՀՖՖ-ն պատիժներ է սահմանել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։ Հայաստանի չեմպիոն «Արարատ...
Հաստատվել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի ժամանակացույցը
Սեպտեմբերի 24-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում կայացվեցին...
ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում, ի թիվս այլ նորությունների, հրապարակվել է տեղեկատվ...
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը դադարեցվում են անորոշ ժամկետով: ՀՖՖ տարածած...