Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտանիքիս՝ մորս, աղջկաս ասել եմ՝ եղեք պատրաստ ամեն ինչի, չեմ վախենում կալանավորվելուց. Զոհրաբյան

Համակարգում իսկապես կան պարկեշտ մարդիկ, ովքեր զարհուրած են։ Ինչպես Փաշինյանն էր նախկիններին ասում՝ կորցրել եք իրականության զգացումը, և ճիշտ էր ասում, ներկաներն էլ լավ չեն հասկանում, որ այդպիսի անբարո…

Համակարգում իսկապես կան պարկեշտ մարդիկ, ովքեր զարհուրած են։ Ինչպես Փաշինյանն էր նախկիններին ասում՝ կորցրել եք իրականության զգացումը, և ճիշտ էր ասում, ներկաներն էլ լավ չեն հասկանում, որ այդպիսի անբարո քայլերով, մտնելով ընտանիք, ես նույնիսկ անհարմար եմ զգում փակագծեր բացել, թե մինչև ուր են հասել։ Նպատակը լռեցնելն է, տարբեր գործիքներով պրեսսինգ գործելն է։ Ես իմ ընտանիքին նախապատրաստել եմ, իմ մոր, աղջկա, քույրերի հետ խոսել, ասել եմ՝ եղեք պատրաստ ամեն ինչի, ամենակեղտոտ, խուլիգան հրապարակումների։ Ես չեմ վախենում նույնիսկ կալանավորվելուց: Այս մասին դատարանի դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

 

Հիշեցնենք, որ այս րոպեներին Առաջին ատյանի դատարանում ընթանում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը: Դատարանի բակում հավաքված են ԲՀԿ խմբակցության պատգամավորները և Գագիկ Ծառուկյանի աջակիցները: 

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենը դստեր հարսանիքը նշում է Երևանում՝ Կարեն Կարապետյանի ռեստորանում. հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը

«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողություն...

Ադրբեջանի ԶՈւ–ն ձախողել է իր ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած խնդիրը . Նիկոլ Փաշինյանը հարցազրույցը «60 րոպե» հաղորդմանը

Ղարաբաղյան խնդրի բանակցությունները պետք է շարունակվեն այնտեղ, որտեղ սկսվել են` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում։  Այսօր «Ռոս...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250