Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը
Բրազիլիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը, գրում է Washington Post-ը։
Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյում կառնավալն ավանդաբար անցկացվում է Մեծ Պահքից առաջ՝ ուրբաթ օրվանից մինչև երեքշաբթի:
«Անվտանգության բացակայությամբ և գիտնականների շրջանում անորոշությամբ պայմանավորված մենք որոշել ենք հետաձգել միջոցառումը»,- հայտարարել է սամբայի դպրոցների անկախ լիգայի (LIESA) ղեկավար Ժորժե Կաստանեյրան:
Նա չի բացառել, որ արդյունավետ պատվաստանյութի դեպքում տոնը, որը Ռիո դե Ժանեյրոյում գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությունը, այնուամենայնիվ, կհաջողվի անցկացնել ավելի ուշ:
Բրազիլիան աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է. վերջին տվյալներով երկրում հաստատվել է կորոնավիրուսի 4 659 909 դեպք, որոնցից 139 883-ը՝ մահվան ելքով։
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Ադրբեջանում հավաքների են կանչում ֆիզիկական, հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության կողմից...
Վարորդական իրավունքի քննությունների խստացումը հետաձգվում է. նոր ժամկետը հայտնում է
Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների նոր` առավել խստացված կոնոնները կսկսեն գործել ոչ թե 2020 թվակ...
ՌԴ-ից ՀՀ իշխանությանն ասել են, որ ծխախոտի վերաբերյալ օրենքն արագ պետք է փոխել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակում...