Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին, որոնք նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել: Այս մասին Նա գրել է Instagram-ի իր էջում։
Նա երախտագիտություն է հայտնել «անհայտ բարի ընկերներին», այդ թվում՝ օդաչուներին, որոնք արագ վայրէջք են կատարել՝ չնայած օդանավակայանի «ականազերծման» մասին հաղորդագրություններին:
«Օդանավակայանի բուժծառայության աշխատակիցները և նրանց հետևից եկած ռեանիմոբիլը․․․ անմիջապես հստակ ասացին` «դա տոքսիկ թունավորում է» և ատրոպին ներարկեցին»,- ասել է Նավալնին:
Նրա խոսքերով ՝ օդաչուներն ու առաջին բժիշկները նրան լրացուցիչ 15-20 ժամ կյանք են նվիրել։
«Եթե չլինեին այդ տղաները։ Շնորհակալություն ձեզ, անհայտ բարի ընկերներ. դուք լավ մարդիկ եք»,- ընդգծել է բլոգերը։
Հիշեցնենք, որ Նավալնին վատացել էր Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, ընդդիմադիրին հոսպիտալացրել էին։ Հիվանդանոցում նրան միացրել էին թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել էին «Շարիտե» կլինիկա։ Գերմանացի բժիշկները եկել են այն եզրակացության, որ քաղաքական գործիչը թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութից, թեև ռուս բժիշկները նրա օրգանիզմում որևէ թույնի հետք չեն գտել:
Գերմանիայի իշխանությունները պնդում են, որ թունավորմանը մեղսակից են ռուսական իշխանությունները, սակայն Մոսկվային ոչ մի ապացույց չեն տրամադրում: Արևմտյան երկրները պատժամիջոցներով են սպառնում Ռուսաստանին։