Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին
Թուրքիայում իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված Կարսի քաղաքապետ Այհան Բիլգենին, փոխանցում է Ermenihaber-ը։
Սիրիայի Քոբանի բնակավայրի վրա կատարված հարձակումների (2014թ․) պատճառով Թուրքիայի քրդաբնակ շրջաններում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և կազմակերպիչների դեմ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում սեպտեմբերի 25-ի առավոտյան Կարսի նահանգային ոստիկանության վարչության աշխատակիցները ներխուժել են Բիլգենի տուն։
Խուզարկման աշխատանքներ իրականացնելուց հետո քաղաքապետին զրահամեքենայով տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։
Ի նշան բողոքի՝ բազմաթիվ կուսակցականներ հավաքվել են քաղաքապետի տան դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
Իսրայելն արձագանքում է Հայաստանի դեսպանին հետ կանչելու ՀՀ որոշմանը
Իսրայելի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել իր դեսպանին հետ կանչելու Հայաստանի որոշման կապակցությամբ: «Իսրայելը մեծ նշանակություն...
Թուրքիայում զրահամեքենա է վթարվել. 16 վիրավորներից 5-ը զինծառայողներ են
Թուրքիայի հարավային, սահմանմերձ Քիլիս նահանգում թուրքական զրահամեքենա է շրջվել, ինչի հետևանքով 16 մարդ վիրավորվել է, այդ...
Պուտինը Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությամբ. խոսնակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի շնորհավորել երդմնակալության կապակցությա...