Ալեքսեյ Նավալնին ներկայացրել է իր փրկությանը նպաստած անծանոթ մարդկանց գործողությունները
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որն օրեր առաջ է դուրս գրվել բեռլինյան «Շարիտե» հիվանդանոցից, նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալություն հայտնելով իր փրկությանը նպաստած անծանոթ մարդկանց:
«Հազվադեպ է պատահում, որ կյանքում շատ կարևոր մարդիկ ես ունենում, սակայն անգամ նրանց անունը չգիտես: Իմ դեպքում հենց այդպես է: Ուզում եմ սկսել նրանցից մի քանիսի մասին գրելուց, որոնք առանցքային դեր են ունեցել իմ ճակատագրում, իսկ ես չգիտեմ, թե ինչպես դիմել նրանց: Որքանով ինձ հայտնի է, վարկածներից մեկով՝ մարդասպանների ծրագիրն այսպիսին էր, ես պետք է վատանայի թռիչքից 20 րոպե անց, ևս 15 րոպեից պետք է անջատվեի: Բուժօգնությունն անհասանելի էր լինելու, և մեկ ժամ անց ես կհայտնվեի սև պլաստիկե տոպրակում:
Այդպես էլ կլիներ, եթե չլիներ երջանիկ պատահականությունների շղթան և անհայտ բարի մարդկանց հստակ գործողությունները: Նախ, օդաչուներն արագ վայրէջք են կատարել Օմսկում՝ չնայած օդանավակայանի «ականապատման» մասին հայտարարությանը:
Երկրորդ, օդանավակայանի բուժծառայողներն ու նրանցից հետո ժամանակ շտապ օգնության հաշվարկը ոչ մի սուտ չէին ասել շաքարախտի և այլնի մասին, այլ միանգամից հստակ ասացին. «սա թունավորում է», և ինձ ատրոպին են ներարկել: Այսինքն՝ բժիշկներն ինձ հավելյալ 15-20 ժամվա կյանք են նվիրել: Այն ամենն, ինչ տեղի է ունեցել հաջորդիվ, շատ հուզիչ էր, որի մասին առանձին կպատմեմ, սակայն պատմելու բան չէր լինի, եթե այս մարդիկ չլինեին: Շնորհակալություն անհայտ բարի մարդկանց»,- գրել է Նավալնին:
Հիշեցնենք, որ Նավալնիին կոմայի մեջ գտնվելիս Օմսկից ինքնաթիռով տեղափոխել էին Բեռլին օգոստոսի 22-ին: Գերմանացի բժիշկները նրա օրգանիզմում «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել: