Լուիսվիլլում ցույցի ժամանակ անհայտ անձինք կրակոցներ են արձակել, տուժել է երկու ոստիկան
ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլլ քաղաքում չորեքշաբթի՝ բողոքի ակցիայի ժամանակ, անհայտ անձինք կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով ոստիկանության 2 աշխատակից վիրավորում է ստացել: Այս մասին հայտնել է տեղի WLKY հեռուստաալիքը՝ հղում տալով իրավապահ մարմիններին:
ТАСС-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան: Ավելի վաղ քաղաքի ոստիկանության բաժնի ներկայացուցիչները լրագրողներին հայտնել էին, որ հրազենային վիրավորում է ստացել 1 ոստիկան:
Լուիսվիլլում Հետաքննությունների դաշնային բյուրոյի բաժանմունքի թվիթերյան էջում հաղորդվում է, որ հատուկ նշանակության ուժեր են ուղարկվել այն վայր, որտեղ վիրավորում էր ստացել ոստիկանը: Բյուրոյի աշխատակիցները կհամագործակցեն հետաքննության անցկացման գործում:
Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվո...
«Վեոլիա Ջուր»- ը զգուշացնում է՝ 6 ժամ ջուր չի լինելու նշված հասցեում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Ռուսաստանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանված Սու-30 ինքնաթիռը, ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ օդանավի կողմից
ՌԴ Տվերի մարզում երեքշաբթի վթարված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, պատահաբար խոցվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից ու...