Կարխիվացվի «Հայֆիլմի» տարածքում գտնվող ողջ ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը
Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսել է հավաքագրել, արխիվացնել և ուսումնասիրել նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ողջ ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։
Կինոկենտրոնից հայտնում են, որ կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են բարձիթողի և անմխիթար վիճակում, համարվելով ոչ պիտանի կամ անկարևոր։ Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրությունները, ինչպես նաև բուն Հայֆիլմի գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթերը։
Աշխատանքները կտևեն առնվազն 1 ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը թերևս տարիներ։ Դրանք կհանձնվեն Կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնն այս աշխատանքն իրականացնում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։



Նմանատիպ հոդվածներ
Նիագարա ջրվեժը լուսավորվեց հայկական դրոշի գույներով
Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանության և «Նիագարա պարկի կոմիտեի»...
ՀՊՏՀ–ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվո...
Ռուսաստանում ուսումնական թռիչքի ժամանակ կործանված Սու-30 ինքնաթիռը, ուսումնական վարժանքի ժամանակ պատահաբար խոցվել է մեկ այլ օդանավի կողմից
ՌԴ Տվերի մարզում երեքշաբթի վթարված Սու-30 կործանիչը, նախնական տվյալներով, պատահաբար խոցվել է մեկ այլ ինքնաթիռի կողմից ու...
Էյֆելյան աշտարակում ռումբի առկայության մասին ոստիկանությունը ահազանգ է ստացել
Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի հարակից տարածքում գտնվող անձանց տարհանել են, քանի որ տեղի ոստիկանությունը աշտարակի վրա ռու...