«Գոլդեն Փելիս»-ը կրկին հանվել է աճուրդի
«Գոլդեն Փելիս»-ը կրկին ներկայացվել է աճուրդի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։
«Քանի որ համավարակի հետ կապված կոնտակտային անձինք էին այնտեղ տեղակայված և նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, նորից մեկնարկային կետից կսկսվի», - նշեց Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ որևէ լուրջ գիտական փաստարկ չի կարող լինել, թե, քանի որ հյուրանոցում կորոնավիրուսով վարակված անձիք կամ կոնտակտավոր մարդիկ են եղել, կարող է ազդել գնի վրա։
«Գնի վրա կարող է ազդել միայն տնտեսական վիճակը ու, առհասարակ, ներդրումների հետաքրքրվածությունը», - ասաց Բաբայանը։
Նա նշեց, որ նախատեսել են գնի իջեցում, եթե աճուրդը չկայանա։
«Հիմա որոշ մրցույթներ չեն կայացել, փորձում ենք հասկանալ խնդիրները, որոնք երեք մասի կարող են բաժանվել՝ իրազեկվածություն, գնի բարձր լինելը ու մի խնդիր կար, որ պարտավորությունների ստանձնման դեպքում պետք է գրավադրված լինի գույքը, կառավարության այսօրվա որոշմամբ այդտեղ ճկունություն ենք մտցրել ու կարող ենք բանկային երաշխիք կիրառել պարտավորությունների կիրառման համար», - ասաց Բաբայանը։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...