Վարչապետն ասաց, որ երկու երկիր կորոնավիրուսի թվերը արհեստականորեն իջեցրել են. ցուցարար
Կառավարության դիմաց անժամկետ հացադուլ սկսած, ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներն առավոտյան հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնել են ցուցարարները:
«Վարչապետը մեզ ընդունեց եւ մեզ հետ զրույցում ներկայացրեց, որ կոնկրետ երկու երկիր կորոնավիրուսի թվերը արհեստականորեն իջեցրել են, իսկ մենք չենք կարող նման բան անել: Ամեն դեպքում նա հուսադրող պատասխան տվեց, ասաց, որ անպայման կփորձի ինչ-որ լուծման եզրեր գտնել, որ գոնե այս 200 հոգու հարցը լուծվի։ Չգիտենք, թե դա երբ կլինի այսօր, թե 5 օրից: Ամեն դեպքում մեր ակցիան շարունակվում է»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...