Կրկին պարգևատրումներ կլինեն. Առողջապահության նախարարությունից՝ «Նորք ինֆեկցիոն»-ի աշխատակիցներին
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցի աշխատակիցները բաց նամակով են հանդես եկել՝ ուղղված ՀՀ վարչապետին և ՀՀ նախագահին։ Աշխատակիցներն իրենց բաց նամակում իրենց դժգոհությունն են հայտնում՝ քանի որ ինֆեկցիոնի աշխատակիցներից ոչ ոք Անկախության տոնին նվիրված պարգևատրման արարողության ժամանակ չպարգևատրվեց։
ArmDaily.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը նշել է, որ ինֆեկցիոնի աշխատակազմը մի փոքր շտապել է.«Կովիդի դեմ պայքարում շատ բժիշկներ են եղել։ Ներգրավված են եղել տարբեր հիվանդանոցների բուժաշխատողներ։ Ֆիզիկապես մեկ օրվա մեջ բոլորին տեղում շնորհավորել և պարգևատրել անհնար է։ ԱՆ-ն բավականին մեծ ցուցակ է ներկայացրել վարչապետին, մոտ օրերս կրկին պարգևատրումներ կլինեն»:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ նշեց, որ այս պահին տեղյակ չէ, որ նախարարությունից ավելի մեծ ցուցակ է ներկայացվել և կրկին լինելու է պարգևատրման արարոողություն.«Այս հարցով ավելի ճիշտ կլինի դիմել նախագահական»։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը մեղադրեց ՀՀ-ին. ինչո՞ւ է ուշանում պաշտոնական Երևանի պատասխանը. ԱԳՆ-ից մանրամասնում են
Այսօր շատ է քննարկվում հարցը՝ ինչու պաշտոնական Երևանը չի պատասխանում Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարություններին, թե...
Ովքեր են ԱԺ ամենահարուստ պատգամավորները. ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Parliamentmonitoring.am-ն առանձնացրել է ամենահարուստ պատգամավորների առաջատար հնգյակը: Այն գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագի...
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, որ...
Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը
Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրե...