Արագ բանակցել և ՌԴ-ից ստանալ առնվազն 1 մլրդ ԱՄՆ դոլլարին համարժեք միջպետական վարկ. Միքայել Մելքումյան
Մեր հանրապետությունում տնտեսական անկման ցուցանիշները հստակ ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի Հանրապետության կառավարության համար սպասվածից ավելի բացասական էր, որի մասին մենք դեռևս ապրիլ ամսին զգուշացրել էինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այժմ, ի թիվս այլ խնդիրների, հրատապ պետք է լուծել հետևյալ երկուսը՝
1. Արագ բանակցել և մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունից ստանալ առնվազն 1 մլրդ ԱՄՆ դոլլարին համարժեք միջպետական վարկ՝ ռուսական ռուբլով: Մի քանի օր առաջ Բելառուսը ստացավ նմանատիպ վարկ՝ շուրջ 1,5 մլրդ ԱՄՆ դոլլարի չափով: Հայաստանի Հանրապետության տնտեսություն պետք է ներարկել անհրաժեշտ ծավալի ֆինանսական ռեսուրսներ: Դրան այլընտրանք չկա, որովհետև շատ արագ կարող է ստացվել միայն Ռուսաստանի Դաշնությունից:
2. Շուտափույթ պետք է բացվի հայ-ռուսական սահմանը:
ԵԱՏՄ անդամ պետություններից առայժմ բնակչության համար փակ է մնացել միայն հայ-ռուսական սահմանը: Ինչու՞»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար պետբյուջեից ծախսվել է մոտ 133 մլն դրամ
Հայաստանի անկախության 29-ամյակի միջոցառումների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 133 միլիոն դրամ:Այս մասին տեղեկ...
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նի...