ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ-ն մերժեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ ԼՀԿ-ի հարցապնդումը
Խորհրդարանի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ի նիստին ԱԺ-ն չհասցրեց քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդման արդյունքով հնչած առաջարկը, այն է՝ ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու մասին նախագիծը:
Նախքան քվեարկությունը՝ ԼՀԿ ղեկավարը ճշտեց՝ ինչո՞ւ ԱԺ նիստին ներկա չէ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ նման հարցի քննարկման պարագայում նախարարի ներկայությունը պարտադիր է: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ասաց, որ ավելի վաղ նախարարը զանգել է իրեն, և ինքը ասել է, որ հարկ չկա ներկա լինելու նիստին:
Քվերակությունից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ևս միանում է ԼՀԿ-ի առաջարկին, ապա նաև հավելեց, որ ԲՀԿ-ն անհարիր է համարում Արայիկ Հարությունյանի՝ սեպտեմբերի 16-ի ելույթի ավարտական հատվածը, դրան հաջորդած գնահատականները՝ որակելով դրանք «ոչ կոռեկտ ու բարեկրթության սահմանները անցնող»:
ԼՀԿ-ի առաջարկը, սակայն, քվեարկության արդյունքում չընդունվեց: Կողմ քվեարկեց 35 պատգամավոր, դեմ՝ 84, ձեռնահ՝ 0:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենը դստեր հարսանիքը նշում է Երևանում՝ Կարեն Կարապետյանի ռեստորանում. հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առավոտից խառն են Ադրբեջանում. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրել է. «Առավոտից խառն են Ադրբեջանում` Բաքու-Գուբա ավտոմայրուղուց մինչև Արցախին սահման...
Վարչապետը հայտարարեց, որ չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը. տեղադրում եմ տեսանյութ. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Քիչ առաջ Վարչապետը հայտարարեց, որ Վանաձորում չի մասնակցել մեքեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է Աշոտ Փաշինյանի պարը
Համացանցում տեսանյութ է տարածվել` Փաշինյանի որդին՝ դիսկո ակումբում վերնագրմամբ: Տեսանյութում երևում են մի խումբ երիտասար...