Վարչապետը հայտարարեց, որ չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը. տեղադրում եմ տեսանյութ. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քիչ առաջ Վարչապետը հայտարարեց, որ Վանաձորում չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը, որը հետո փակվել է։ Տեղադրում եմ տեսանյութ որտեղից երևում է, որ ոչ միայն մասնակցել է այդ գործարանի բացմանը՝ այլ նաև անձամբ փորձարկել արտադրվող մեքենան։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով՝ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին ասաց. «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել» պատասխանելով՝ ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:
«Բացե՞լ եմ, իրո՞ք»,-կրկնեց նա ևս մեկ անգամ՝ արդեն դիմելով իր թիմակիցներին:
«Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»,-ասաց նա:
[23d5974526bd35d03cf6cfcca8728743.png]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենը դստեր հարսանիքը նշում է Երևանում՝ Կարեն Կարապետյանի ռեստորանում. հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առավոտից խառն են Ադրբեջանում. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրել է. «Առավոտից խառն են Ադրբեջանում` Բաքու-Գուբա ավտոմայրուղուց մինչև Արցախին սահման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է Աշոտ Փաշինյանի պարը
Համացանցում տեսանյութ է տարածվել` Փաշինյանի որդին՝ դիսկո ակումբում վերնագրմամբ: Տեսանյութում երևում են մի խումբ երիտասար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ ԱԺ-ում. «Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա». Հարցին միջամտեց ԱԺ նախագահը
Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, միջադեպ է տեղի ունեցել. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամ...