Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՊՆ 32-ամյա զինծառայողը Mercedes-ով հայտնվել է Սևանա լճում. հայտնաբերել են նրա դին
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 53 կմ հատվածի հարևանությամբ գտնվող Սևանա լճում ավտեմեքենա կա։ Ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Սյունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Նունե Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում նշված հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Սևանա լիճը, ինչի հետևանքով տեղում մահացոլ է։ Ոստիկանները տեղում պարզել են նաև, որ նա ՀՀ ՊՆ զինծառայող էր, ինչի առիթով էլ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել Սևանա լճից։



Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...