Հայաստանի դպրոցական ճաշարաններում սնունդը ժամանակավորապես կփոխարինվի չոր օրապահիկով
Հայաստանի դպրոցական ճաշարաններում սնունդը ժամանակավորապես կփոխարինվի չոր օրապահիկով: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ժամին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա մասնավորապես հիշեցրեց որ հանրապետության տարբեր մարզերում իրականացվում է տարրական՝ 1-4-րդ դասարաններում աշակերտներին անվճար դպրոցական սննդով ապահովելու ծրագիր:
«Դպրոցներում սնունդը պատրաստում են տեղական մթերքներից՝ ձավարեղեն, բանջարեղեն, միս: Վեց մարզերում ծրագիրն իրականացնում է նախարարությունը, չորսում` ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը` WFP-ը: Սակայն Երեւանում այս ծրագիրը չի իրականացվում: Այժմ մենք ժամանակավորապես որոշել ենք ճաշը փոխարինել չոր սննդով, որպեսզի նվազագույնի հասցնենք դպրոցներում վիրուսով վարակվելու ռիսկը»,- հավելեց նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, թե դպրոցական ճաշարանները չեն աշխատելու:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Ինչ տուգանքներ են գործելու կարանտինի ժամանակ եւ որքան է վճարելու քաղաքացին. Ներկայացնում է ոստիկանությունը
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարությա...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 դեպք, վիրուսի հետևանքով մահացել է 5 մարդ
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 187 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասե...