Դանակահարություն՝ Երևանում. Էրեբունու հիվանդանոցի բժիշկները փրկել են 32-ամյա դանակահարվածի կյանքը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Այդ օրը, ժամը 04։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Էրիկ Վարդանյանն է, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը բժիշկներին հաջողվել է, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ Է. Վարդանյանին վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ռոստոմ Մելքոնյանը, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն է տվել ու բաց թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանները պարզել են նաև՝ որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-դանակահարությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...