Արծվաբերդ գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածի վիճակը միջին ծանրության է
Սեպտեմբերի 15-ին` ժամը 13։46-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չորաթանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաբերդ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:03-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են անասնագոմի (80 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ), 2 եղևնի՝ մասամբ և մոտ 3.5 հա խոտածածկույթ:
Անասնագոմի սեփականատեր Ռոստոմ Ծ․-ն (ծնված 1955 թ․) դաստակի շրջանում ստացած այրվածքներով տեղափոխվել է Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...