Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում. վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գեղաձոր գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մուրադ Ղանդիլյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում, տեղեկացնում է Shamhsyan.com-ը։
Վթարի հետևանքով Մ. Ղանդիլյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ նրա համագյուղացի, 40-ամյա Ռեգինե Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը մահացածի կինն է։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։


Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ մարդ մահացել է
Քիչ առաջ Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու երիտասարդներ, նրանցից...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...