ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եղած համեստ ունեցվածքս բանկում գրավ դնելով՝ Ակնայում սկսել եմ այգեգործությամբ զբաղվել. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
1997թ.-ին, երբ ժամանակի իշխանությունները քննարկում էին տարածքային զիջումների միջոցով Արցախի հիմնախնդիրը լուծելու հարցը, այն քչերից մեկն էի, ով, եղած համեստ ունեցվածքը բանկում գրավ դնելով, Ակնայում (նախկինում՝ Աղդամ) սկսել է այգեգործությամբ զբաղվել: Մի առիթով ասել եմ, էլի կկրկնեմ, որ պատերազմի թոհուբոհով անցած 24-ամյա երիտասարդիս յուրահատուկ պատասխանն էր դա…
Այո՛, Ակնան մեր հայրենիքն է, ինչպես Ստեփանակերտը, Շուշին, Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը: Ու այդ հայտարարությունը ողջ հայության անունից եմ հնչեցնում, Ակնայի իմ այգուց, որն իր դրախտային փարթամությամբ վկայում է ոչ միայն հողի հետ տարիներով իմ պայքարի արդյունքը, այլև կարևոր օրինակ է դառնալու մեր բազմաթիվ այն հայրենակիցների համար, ովքեր կառավարության աջակցությամբ առաջիկա տարիներին ամբողջ Ակնան պետք է վերածեն մի մեծ այգեստանի:
Սա է մեր այսօրվա օրակարգը, որով առաջնորդվելու համար արդեն սկսել ենք գործուն քայլեր ձեռնարկել:
Ի գործ»:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը հայտարարեց, որ չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը. տեղադրում եմ տեսանյութ. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Քիչ առաջ Վարչապետը հայտարարեց, որ Վանաձորում չի մասնակցել մեքեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առավոտից խառն են Ադրբեջանում. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրել է. «Առավոտից խառն են Ադրբեջանում` Բաքու-Գուբա ավտոմայրուղուց մինչև Արցախին սահման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենը դստեր հարսանիքը նշում է Երևանում՝ Կարեն Կարապետյանի ռեստորանում. հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցը քննարկում է Աշոտ Փաշինյանի պարը
Համացանցում տեսանյութ է տարածվել` Փաշինյանի որդին՝ դիսկո ակումբում վերնագրմամբ: Տեսանյութում երևում են մի խումբ երիտասար...