Ավտովթար Արարատի մարզում.բախվել են BMW-ն ու Opel-ը. վերջիններս հայտնվել են մայթին, կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Մխչյան գյուղում՝ Մխչյանի գյուղապետարանի դիմաց բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են մայթին՝ վնասելով նաև գազատար խողովակի երկաթյա հենասյուները: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: