ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վաղը Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը կհասնի իր տրամաբանական ավարտին. Մինաս Մարտիրոսյան
Թեև ես հացադուլի մեջ եմ, բայց տանն եմ, չեմ գիշերում Կառավարության շենքի մոտ, քանի որ Կառավարության ներկայացուցիչները խոստացան, որ վաղը ինձ հետ կքննարկեն իմ պահանջը՝Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը։ Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտնեց գրող Մինաս Մարտիրոսյանը, ով այսօր ավելի վաղ հայտարարել էր անժամկետ հացադուլ սկսելու մասին, պահանջը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։
«Վաղը, մեծ հավանականությամբ, Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը կհասնի իր տրամաբանական ավարտին, հույս ունեմ, եթե իհարկե իրենց խոսքի տերը լինեն»,- նշեց նա և հավելեց, որ հույս ունի՝ հանդիպումն անպայման կկայանա, իսկ այդ մասին ինքը կտեղեկացնի ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրող Մինաս Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել՝ նշելով, որ այն կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական տա։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը հայտարարեց, որ չի մասնակցել մեքենաների արտադրման գործարանի բացմանը. տեղադրում եմ տեսանյութ. Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Քիչ առաջ Վարչապետը հայտարարեց, որ Վանաձորում չի մասնակցել մեքեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ԱԱԾ տնօրենը դստեր հարսանիքը նշում է Երևանում՝ Կարեն Կարապետյանի ռեստորանում. հյուրերի թվում է նաև Նիկոլ Փաշինյանը
«Ֆլորենս» ռեստորանային համալիրում այս պահին մեկնարկել է Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի դստեր հարսանեկան արարողություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առավոտից խառն են Ադրբեջանում. Ալեն Ղուլյան
Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրել է. «Առավոտից խառն են Ադրբեջանում` Բաքու-Գուբա ավտոմայրուղուց մինչև Արցախին սահման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...