Գեղամ Գևորգյանը դատի է տվել ԵՊՀ-ին և ինքն իրեն վճարելու է 13 միլիոն դրամ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատարանը բավարարել է հայցը, ինչի հետեւանքով ԵՊՀ-ն Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հեռացրել էր Գեւորգյանին, Գեւորգյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ համալսարանի: Գեղամ Գեւորգյանին աշխատանքից ազատելու համար որպես հիմք է ընդունվել ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ամրագրված վստահության հատուկ կապի եւ հավատարմության սկզբունքը՝ նաեւ հիմք ընդունելով, որ ԵՊՀ-ում առկա է հանրային կառավարման տարր։
22․03․2019թ․ Գեղամ Գեւորգյանը դիմել է դատարան եւ պահանջել․
1. Անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը, 2. իրեն վերականգնել ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում, 3. ԵՊՀ-ից բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը, 4. ԵՊՀ-ից բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված վարձատրություն, 5․ ԵՊՀ-ից բռնագանձել 4 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք։
Մանրամասները սկզբնաղբյուրում.
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա
Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասու...