Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին
«Ադեկվատ»  կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի օրը հայտնի է։  «Դատալեքս» տեղեկատվական համակարգից…

«Ադեկվատ»  կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի օրը հայտնի է։  «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ  դատավոր Արմինե Մելիքսեթյանը նիստը նշանակել է վաղը՝ 11.30-ին։

Դեպքը տեղի էր ունեցել  ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում։  Ըստ ՀՔԾ  գործի նյութերի՝ «Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի  եւ նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ալեն Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել»: 

Ըստ գործի՝ Արթուր Դանիելյանը   բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին  եւ մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250