Ինչքանո՞վ է բարոյական համավարակի ժամանակ հանգիստ խղճով սար բարձրանալը. «Իրատես»
«Իրատեսը» գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է մեկնել: Ոլորտի հարցերը «լուծելուց», կորոնավիրուսի դեմ «հրաշալի» պայքար մղելուց ու Հայաստանը համավարակի ճիրաններից «ազատելուց» հետո, ըստ երևույթին, մի խոր հոգոց է հանել ու մեկնել վաստակած հանգստի:
Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն էլ, քավ լիցի, ունեն հանգստի կարիք, նրանք էլ միս ու արյունից են, բայց երբ երկիրը պատերազմի մեջ է (իսկ այդ մասին զօրուգիշեր գոռում են իշխանության ամենատարբեր էշելոնների ներկայացուցիչները), արձակուրդ գնալը ոչ միայն տրամաբանական, այլև բարոյական չէ: Հայաստանն արդյոք թոթափե՞լ է համավարակի լուծը, որ առողջապահության թիվ մեկ պատասխանատուն ուսապարկն ուսն է գցում ու ելնում սարերն ի վեր: Իսկ եթե սար է բարձրանում, փառք Աստծո, նշանակում է՝ հոգնատանջ չէ, չի սպառել ուժերը, հետևաբար, ինչքանո՞վ է բարոյական արտակարգ դրության պայաններում, համավարակի չնահանջող տեմպին զուգընթաց, հանգիստ խղճով սար բարձրանալը:
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մեկն այն տեսակետին է, որ Արսեն Թորոսյանն ինքնագնահատականի խնդիր ունի: Դրա ապացույցը, ըստ նրա, սոցիալական ցանցերի անձնական էջերը հաճախակի ապաակտիվացնելն է. «Երբ մարդ որոշում է կորչել բոլորի աչքից, որ հետո վերլուծի, թե այդ ընթացքում իր մասին ով ինչ է խոսել կամ գրել, նշանակում է՝ ցածր ինքնագնահատական ունի: Դա մանր քայլ է: Ես ցավում եմ, որ առողջապահության նախարարը նման տեսակի մարդ է: Ժամանակն է, որ նա հեռանա»:
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...