How Ethical is Climbing a Mountain During the Pandemic?
«Իրատեսը» գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է մեկնել: Ոլորտի հարցերը «լուծելուց», կորոնավիրուսի դեմ «հրաշալի» պայքար մղելուց ու Հայաստանը համավարակի ճիրաններից «ազատելուց» հետո, ըստ երևույթին, մի խոր հոգոց է հանել ու մեկնել վաստակած հանգստի:
Բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն էլ, քավ լիցի, ունեն հանգստի կարիք, նրանք էլ միս ու արյունից են, բայց երբ երկիրը պատերազմի մեջ է (իսկ այդ մասին զօրուգիշեր գոռում են իշխանության ամենատարբեր էշելոնների ներկայացուցիչները), արձակուրդ գնալը ոչ միայն տրամաբանական, այլև բարոյական չէ:
Հայաստանն արդյոք թոթափե՞լ է համավարակի լուծը, որ առողջապահության թիվ մեկ պատասխանատուն ուսապարկն ուսն է գցում ու ելնում սարերն ի վեր:
Իսկ եթե սար է բարձրանում, փառք Աստծո, նշանակում է՝ հոգնատանջ չէ, չի սպառել ուժերը, հետևաբար, ինչքանո՞վ է բարոյական արտակարգ դրության պայաններում, համավարակի չնահանջող տեմպին զուգընթաց, հանգիստ խղճով սար բարձրանալը:
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներից մեկն այն տեսակետին է, որ Արսեն Թորոսյանն ինքնագնահատականի խնդիր ունի: Դրա ապացույցը, ըստ նրա, սոցիալական ցանցերի անձնական էջերը հաճախակի ապաակտիվացնելն է. «Երբ մարդ որոշում է կորչել բոլորի աչքից, որ հետո վերլուծի, թե այդ ընթացքում իր մասին ով ինչ է խոսել կամ գրել, նշանակում է՝ ցածր ինքնագնահատական ունի: Դա մանր քայլ է. Ես ցավում եմ, որ առողջապահության նախարարը նման տեսակի մարդ է: Ժամանակն է, որ նա հեռանա»:
Նմանատիպ հոդվածներ
It’s a Complete Dirty Lie and Slander: Ani Samsonyan on 'Lydian Armenia's' Statement
Recently, 'Lydian Armenia' released a statement addressing the fight between the guardians of Amulsar and local citizens...
Arsen Julfalakyan Resigns from Mandate: The Reason Revealed
The Olympic Games silver medalist, world and European champion, Greco-Roman wrestler, and member of the Armenian Nationa...
Ruben Hayrapetyan's Citizenship Information Disappears from National Archive
Former president of the Football Federation of Armenia, Ruben Hayrapetyan, was elected as an MP twice; however, in 2012,...
Video: Incident at Clinic Involving Lena Nazaryan, Narek Babayan Provides Clarification
Deputy Speaker of the National Assembly Lena Nazaryan has fabricated a story about waiting for her turn at a clinic in Y...