«Հրազդան» ԲԿ-ի տնօրենը առողջական խնդրի պատճառով ժամանակավոր անաշխատունակ է. մանրամասներ
Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է տարածել Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և «Հրազդան» ԲԿ-ի հարաբերությունների վերաբերյալ:
«Այսօր առավոտյան Hraparak.am լրատվական կայքում տեղադրվել է «Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդված, որում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչի առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.
Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը 2020 թվականի հունիսի 26-ից ոչ թե գտնվում է արձակուրդում, այլ, համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, առողջական խնդրի պատճառով գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և նրա աշխատանքի չներկայանալը պայմանավորված է հենց այդ հանգամանքով:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Կոտայքի մարզպետարանը իր ենթակայության հաստատությունների հետ հարաբերությունները չի պայմանավորում անձերով:
Ըստ այդմ՝ ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»:
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ «Հրազդան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Հախվերդյանը հունիսի 26-ից աշխատանքի չի ներկայանում։ Պատճառը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կոնֆլիկտն է։ Պետրոսյանն ինքն էր Հախվերդյանին նշանակել այս պաշտոնում, սակայն հետո լարվել են հարաբերությունները, և նախկին մարզպետը ԲԿ-ի տնօրենին ուղարկել է արձակուրդ, որպեսզի այլևս արձակուրդից չվերադառնա։Ըստ տեղեկության, ասել է՝ ես եմ քեզ բերել, ես էլ քեզ կհեռացնեմ, համարյա ինչպես Տարաս Բուլբան է դավաճան որդուն ասել․ «Ես եմ քեզ ծնել, ես էլ քեզ կսպանեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...