Սերժ Սարգսյանը բարձր ջերմություն է ունեցել. պաշտպանը դատարանին բժշկական փաստաթուղթ ներկայացրեց
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստին Սերժ Սարգսյանը ներկա չէ:
Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին բժշկական փաստաթուղթ ներկայացրեց. «Ստուգվել է համապատասխան բժշկի կողմից եւ արձանագրվել է սուր շնչառական վարակ։ Նա բժշկական հաստատությունում չի գտնվում»։
Դատարանի հարցին՝ արդյոք Սերժ Սարգսյանի առողջական վիճակում այսօր դրական տեղաշարժ եղե՞լ է, Մակինյանն ասաց, որ իր վերջին տեղեկություններով վիճակը նույնն է։
Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց, նշելով, որ բժշկական փաստաթղթից պարզ չի դառնում, թե այս պահին ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի առողջական վիճակը. «Բժշկական փաստաթղթի բովանդակությունից պարզ չէ թե ներկա պահին Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն զրկվա՞ծ է եղել դատական նիստին մասնակցելուց, թե՞ ոչ։ Այստեղ նշվում է, որ ջերմաստիճանի բարձրացում է եղել եւ կանչ է գրանցվել, հիմա ջերմաստիճանն իջե՞լ է, թե՞ նորից բարձր է»։
Դատավոր Վահե Միսակյանն, այուամենայնիվ, ասաց, որ Սերժ Սարգսյանի բացակայությունն այսօր անհարգելի չի համարում։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին։
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանն անհարգելի էր համարել Սերժ Սարգսյանի բացակայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...