«Թուրքիայի դեմ քայլեր մի՛ արեք, տուժողը դուք եք լինելու». Չավուշօղլուն` Հունաստանին
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հունաստանին պատկանող և Հարավային Էգեյան կղզիներ վարչական միավորի մաս կազմող Մեիս (Կաստելորիզո) կղզում զորք տեղակայելու Հունաստանի որոշմանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն նշել է, որ այդ կղզին Հունաստանի ցամաքային տարածքից 580 կմ, իսկ Թուրքիայի Անթալիայի նահանգից ընդամնեը 2 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բայց հակառակ այդ հանգամանքի՝ Թուրքիայի արգործնախարարի խոսքերով 40 հազար կմ քառակուսի ջրային տարածքի վրա Հունաստանի վերահսկեղությունն է տարածվում, որը անընդունելի է իրենց համար։
Թուրք պաշտոնյան կարծում է այս ամենն արվել է այն բանի համար, որ Թուրքիան բանտարկված լինի ամեն կողմից։ Ըստ նրա՝ Միջերկրական ծովի Արևելյան ափի երկրները պետք է բանակցությունների միջոցով «արդարացի» կերպով բաժանեն իրար մեջ ջրային տարածքը։
Մևլութ Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ այդ կղզիներում 1947 թվականի Փարիզի համաձայնագրով արգելված է զորքերի տեղակայումը և կարելի է միայն սահմանափակ թվով ոստիկանական ուժեր տեղակայել անվտանգություն ապահովելու նպատակով։
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է, որ եթե Հունաստանը շարունակի սահմանափակումները շրջանցելով մեծաթիվ զորքեր տեղակայել այնտղ, ապա տուժողը հենց Հունաստանն է լինելու։
Նմանատիպ հոդվածներ
Ամբողջությամբ կեղտոտ սուտ է և զրպարտություն. Անի Սամսոնյանը` «Լիդիան Արմենիայի» հայտարարության մասին
Քիչ առաջ «Լիդիան Արմենիան» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Ամո...
Արսեն Ջուլֆալակյանը վայր է դնում մանդատը. պատճառը հայտնի է
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ կլինիկայում` Լենա Նազարյանի մասնակցությամբ. Նարեկ Բաբայանը պարզաբանում է
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատմություն է սարքել Երևանում գտնվող կլինիկաներից մեկում իր հերթին սպասելու պատճառով: ...
Ռուբեն Հայրապետյանի քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքն անհետացել է Ազգային արխիվից
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երկու անգամ ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել, սակայն 2012թ-ի...