Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են պայթյունավտանգ քիմիական նյութերով 79 կոնտեյներ
Լիբանանի զինվորականները ֆրանսիացի գործընկերների հետ Բեյրութի նավահանգստում հայտնաբերել են քիմիական թունավոր նյութերով 79 կոնտեյներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լիբանանի բանակին։
«Օգոստոսի 14-ից 22-ի միջակայքում հայտնաբերվել է աղաթթվի 25 կոնտեյներ, նաեւ ուրիշ նյութերով 54 կոնտեյներ, որոնց արտահոսքը աղետալի կլիներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում հզոր պայթյուն էր տեղի ունեցել։ Ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր շենքեր, ավտոմեքենաներ, Լիբանանի մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիները կոտրվել էին, կառույցների մի մասն ամբողջությամբ ավերվել էր։ Իշխանությունները հայտնել էին, որ պատճառը 2750 տոննա ամոնիումի սելիտրայի դետոնացիան էր, որը 2014 թվականին առգարավել էին մաքսային ծառայությունները եւ պահվում էր պահեստում։
Զոհվել էր ավելի քան 170 մարդ։ Լիբանանի մայրաքաղաքը ճանաչվել էր աղետի գոտի։ Դրանից հետո քաղաքում ընթացել էին հակակառավարական հանրահավաքներ, որոնց հետեւանքով Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը հայտարարել էր իր կառավարության ամբողջ կազմով հրաժարականի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամները ձերբակալվել են
Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է Մինսկում ոստիկանության...
Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտա...
Բելառուսում խաղաղ հեղափոխություն է տեղի ունենում. Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդու...