2026-ի օգոստոսը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաշոգը․ նոր ռեկորդի շեմին ենք
2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
2026 թվականի օգոստոսը կարող է դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։ Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ ամսվա առաջին 11 օրերի ընթացքում Երկրագնդի օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +17,03 °C։
Սա տվյալ ժամանակահատվածի համար երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է և գերազանցում է 2024 թվականի օգոստոսի համապատասխան մակարդակը, վերջինս համարվում է դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։
Նմանատիպ հոդվածներ
Հորդառատ անձրև, կարկուտ և ուժեղ քամի․ եղանակը կտրուկ կփոխվի Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ի, 13-ի երեկոյան, ինչպես նաև 10-12-ը և 14-ի գիշերն ու կեսօրից հետո շրջանների մեծ մաս...
Ո՞վ էր 2400 տարի առաջ թաղված տղամարդը․ Թուրքիայում արտասովոր դամբարան են բացել
Թուրքիայի հարավում գտնվող Ասպենդոսի մոտակայքում հնագետները հայտնաբերել են թաղում, որտեղ ամփոփված անձը, հնարավոր է, ավելի...
Շոգը նահանջում է․ Ինչ եղանակ է սպասվում այսօր
Երեքշաբթի՝ 2026 թվականի օգոստոսի 11-ին, Երևանում սպասվում է հետևյալ եղանակային պատկերը.Առավոտյան օդի ջերմաստիճանը կհասնի...
Օգոստոսի 9-ից եղանակը կտրուկ կփոխվի․ հորդառատ անձրև, կարկուտ և մինչև 25 մ/վ քամի
Օգոստոսի 8-9-ը Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակի մարզում, Արագածոտնի, Կոտայքի ու Վայոց ձորի նախալեռնային հատվածներում,...