Որքա՞ն է ձեր կենսաթոշակը կամ նպաստը․ Հայաստանում նոր առցանց հաշվիչ է ստեղծվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է քաղաքացիների կենսաթոշակների ու նպաստների չափերը հաշվարկող նոր առցանց համակարգի ներդրման մասին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ստեղծվել է հետաքրքիր թվային գործիք, որն ցանկանում է ներկայացնել հանրությանը։
«Մեր շատ քաղաքացիներ հաճախ մեզ դիմում են մի հարցով, որը թվում է, թե պարզ հարց է, բայց իրականում այդքան էլ պարզ հարց չէ՝ թե ինչքան է իրենց, օրինակ, կենսաթոշակը կամ որևէ տեսակի նպաստը: Եվ ես հանձնարարել էի մեր գործընկերներին մի համապարփակ թվային գործիք ստեղծել օնլայն, որով հնարավոր կլինի հաշվարկել որևէ քաղաքացու կենսաթոշակի չափը, նպաստի չափը, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և այլ տեսակի նպաստների՝ բացառությամբ անապահովության նպաստի, և մենք արդեն ունենք այդ գործիքը»,- ասել է Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դպրոցներից 87 մլն դրամի հափշտակություն․ հաշվապահը, նրա կինն ու տնօրենները մեղադրյալի աթոռին
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը,...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․«Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցո...
Սեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ համայնքի տար...
Ո՞ր երկրներից են ամենաշատը գալիս Հայաստան․ հրապարակվել է առաջատար եռյակը
Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանում արձանագրվել է 198 709 զբոսաշրջային այց։Այս տարվա հուլիս ամսին Հայաստան է ժամանել 198...