Բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը բուժում է ստանում բեռլինյան Charite հիվանդանոցում, շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ:
Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է հիվանդանոցի տարածած հայտարարության մեջ:
«Կլինիկական տվյալները ցույց են տալիս թունավորում խոլինէսթերազների արգելակիչների խմբի նյութով: Դեռևս հայտնի չէ, թե հստակ որ նյութի մասին է խոսքը»,- ասվում է երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ:
Բժիշկները հայտնում են, որ ներկա պահին Նավալնիի կյանքին սպառնացող սուր վտանգ չկա:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆեն Զայբերտը նույնպես հայտարարել էր, որ ռուս գործչին, ամենայն հավանականությամբ, թունավորել են:
Հիշեցնենք, որ Նավալնիին Օմսկի հիվանդանոցից բեռլինյան Charite հիվանդանոց են տեղափոխել շաբաթ առավոտյան:
Գործչի ներկայացուցիչ Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինչից հետո ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, որտեղ Նավալնիին հոսպիտալացրել են:
Օմսկի բժիշկները բացառել էին թունավորման վարկածը՝ հայտնելով, որ նրա օրգանիզմում թույն չի հայտնաբերվել: Վերջինս գտնվում է կոմայի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի անդամները ձերբակալվել են
Բելառուսի ընդդիմության ստեղծած Համակարգող խորհրդի գործադիր տնօրեն Անտոն Ռադնյանկովը հայտարարել է Մինսկում ոստիկանության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանում ձյուն է տեղացել
Ներկայիս Ադրբեջանի արևմտյան շրջաններում հանգստյան օրերից սկսած կտրուկ փոխվել են եղանակային պայմանները:Ինչպես գրում է ԱՊԱ...
Բելառուսում խաղաղ հեղափոխություն է տեղի ունենում. Տիխանովսկայան տեսակապի միջոցով ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդու...