«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը կրկին կհեռանա՞ քաղաքականությունից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ աչքի չի ընկնում քաղաքական գործունեությամբ: Բանն այն է, որ վերջին շրջանում նա ավելի շատ հանդիպումներ է ունենում մարզիկների հետ կամ արտակարգ դրության և կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած ոլորտների ներկայացուցիչներին: Այսինքն, որպես այդպիսին քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդպիսի պասիվությունն իր պատճառներ ունի և չի բացառվում, որ ԲՀԿ նախագահն առաջիկայում հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես դա եղավ 2015 թվականի հայտնի դեպքերի ժամանակ:
Եվ հենց դա է պատճառը, որ նա արդեն սկսել է քաղաքականապես պասիվություն դրսևորել՝ գործունեություն ծավալելով միայն սպորտի և տնտեսության բնագավառում: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, որը հայտարարեց, թե այդ տեղեկությունները սուտ են: «Ոչ, իհարկե, բացարձակ սուտ է եւ այդ սուտը միտումնավոր կամ անմիտ տարածվում է, Այդպիսի լուրերը բացի ժպիտից ոչ մի բան չեն առաջացնում»,- հավելեց նա»:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակ կրելու կարգում փոփոխություններ կան. պարետը նոր որոշում է ստորագրել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ փոփոխություններ և լրացումն...
Հայոց բանակն ապացուցեց առավելությունը ադրբեջանականի նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյանը` ռումինական Defense Romania-ին
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական կրթության վարչության պետ, հայտնի ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարությ...
Պատգամավորներին խնդրում եմ ներկայանալ նիստերի դահլիճ. ԱԺ նիստը հետաձգվեց
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի...
«Փաստ». Վահրամ Ավետիսյանին հասկացրել են, որ կողմ կքվեարկեն, եթե գործի Գրիգորյանի «գծի մեջ»
«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը Սահմ...