«Ժողովուրդ». Նոր մանրամասներ «օրենքով գողեր» Մակարյանի և Սեդրակյանի ձերբակալություններից
««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գողեր» Ալեքսանդր Մակարյանի՝ «Գող Ալո»-ի և Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին:
Եվ այս պատմությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հսկայական գումարի մասին է, այնինչ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խոսքն ընդամենը 900 դոլար գումարի մասին է, որը ստանալու համար էլ խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...