«Ժողովուրդ». Նախակրթարանների աշխատողները մեկ առ մեկ զանգահարում են ծնողներին և հետաքրքրվում` մանկապարտեզները վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն, թե ոչ
«Տևական ժամանակ է, ինչ նախակրթարանների աշխատողների կողմից սկսվել են երեխաների ցուցակագրման աշխատանքները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մանկապարտեզների դաստիարակները մեկ առ մեկ զանգահարում են իրենց խմբերի ծնողներին և հետաքրքրվում` մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն մանկապարտեզ, թե ոչ:
Հիշեցնենք` նման ցուցակագրման աշխատանքներ իրականացվել էին դեռևս մայիսի սկզբին, ինչից հետո որոշում կայացվեց մայիսի 20-ից վերաբացել մանկապարտեզները: Սակայն մանկապարտեզ հաճախեցին նախատեսվածից քիչ թվով երեխաներ, ինչով էլ պայմանավորված` նորից փակվեցին մանկապարտեզները:
Բացի այդ, նշենք, որ դրանք վերաբացելուց հետո մանկապարտեզների մի շարք աշխատողներ հիվանդացան կորոնավիրուսով: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ ևս սաների ծնողները դաստիարակներին վստահեցրել են, որ իրենց երեխաներին տանելու են մանկապարտեզ:
Ի դեպ, նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն:
Դասերը կլինեն առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահ- պանմամբ: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում»,-գրում է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...