ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնդեվազի համայնքապետը 10 հեկտարը 850 դոլարով վաճառել է անչափահաս որդուն. բնապահպան
«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է Ամուլսարում հողերի վաճառքի ու կոռուպցիայի թեմային։
«Այս դրվագները բացահայտել են ոչ թե իրավապահները, այլ ոչ անտարբեր քաղաքացիները։ 2012-13 թվականներից պարզ էր, որ Ամուլսարի լանջերին գտնվող Գնդեվազում հողատարածքներ պետք է գնվեն, և գնումն իրականացնելու է այն ընկերությունը, որը հանք շահագործելու ցանկություն ուներ։ Հայտնի է, որ նման դեպքերում տեղական ազդեցիկ դեմքերն ու ՏԻՄ ներկայացուցիչներն են ձգտում գումարներ շահել։ Երբ երկու տարի առաջ փորձեցինք պարզել, թե ինչ ձևով են այդ գործարքները տեղի ունեցել, պարզվեց, որ Գնդեվազ համայնքի արխիվների մի մասը չկա, մեզ ոչ մի կերպ չհաջողվեց այդ արխիվները գտնել ո՛չ Ջերմուկի խոշորացված համայնքում, ո՛չ էլ Վայոց ձորի արխիվում։ Դա կասկածի տեղիք տվեց, և մենք դիմեցինք իրավապահ մարիններին, թե հնարավոր չէ պարզել հողամասերի վաճառքը, աճուրդները ինչ կերպով են տեղի ունեցել, մանավանդ, որ կոռուպցիոն գործարքների կասկածներ կային։ Ինչևէ, 2-3 դիմումից հետո Քննչական կոմիտեն ուսումնասիրեց այդ գործը, և հայտնի դարձավ, որ 2012-13 թվականներին «Գեոթիմ» անունով ընկերությունն է ցանկացել հողատարածքներ գնել, և համայնքապետը մտածել է՝ ինչպես գումար աշխատել այդ գործարքներից։ Նա 2014 թ․ գարնանը 10 հա տարածքը 850 դոլարով վաճառում է իր անչափահաս որդուն։ Մեկ տարի անց՝ 2015-ի գարնանը, այդ տարածքը 350 հազար դոլարով վաճառվում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը։ Հիմա դատարանում է այդ գործը»,- պատմել է Լեւոն Գալստյանը։
Բնապահպանի տեղեկություններով՝ համայնքապետը պատրաստակամություն է հայտնել գործարքի գումարի մոտ կեսը փոխանցել համայնքին, և հավանական է՝ գործը դրանով կարճվի։
Նմանատիպ հոդվածներ
Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարացնել․Տիգրան Ավինյան
Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրերը մշակելով: Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշան Փաշինյանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշանի տարեդարձը ընտանիքի անդամները նշել են Ապարանում՝ բնության գրկում: Մարիամ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...