Թուրքիայի և Լիբիայի միջև տնտեսական համաձայնագիր է կնքվել
Թուրքիան տնտեսական համաձայնագիր է կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Փեքջանի խոսքով՝ այդ փոխըմբռնման հուշագիրը ճանապարհային քարտեզ է Լիբիայում թուրքական պայմանագրային ընկերությունների անավարտ ծրագրերի համար։
Նա նշել է, որ նշյալ համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է թուրք-լիբիական առևտրա-տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։
Փեքջանի փոխանցմամբ՝ Լիբիայում Թուրքիայի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր ծավալը հասել է 28․6 մլրդ դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Օրենքով գող» ու «զոն նայող» են ձերբակալվել
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկա...
Նարեկ Սարգսյանին տարե՞լ են հոգեբուժարան
Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի Հայաստան տե...