Միջնորդելու ենք, որ քրեական գործ հարուցվի. Վլ. Գասպարյանը՝ իր և «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին
«Ազատության» ղեկավարը իր աշխատակիցներին չի սովորեցնում որտեղ է սկսվում իրենց իրավունքները և սկսում իրենց պարտականությունները. այսօր 168.am «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում, անդրադառնալով Ազատության ռադիոկայանի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպին, նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հիշեցնենք, որ «Ազատության ռադիոկայանը» առանց զգուշացնելու նկարահանել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Սևանա լճի տարածքում գտնվող առտանձնատունը, որի պատճառով վեճ է տեղի ունեցել լրագրողի և ոստիկանապետի միջև:
«Ուզում էիք նկարահանեիք, գայիք դռան մոտ, դուռը կբացեի, կասեիք մենք նկարահանում էինք անում, ես էլ կռիվ կսարքեի: Ես այն ժամանակ խախտած կլինեի լրագրողի պարտականութունը կատարելը: Բայց Դուք սողոսկել եք իմ տուն, իմ տնից 400 մ հեռավորության վրա կառավարել եք թռչող սարքը՝ իմ տան վրա։
Ես փաստաբանին ասել եմ, որ քրեական գործ ենք հարուցելու, միջնորդելու ենք այս փաստի հետ կապված»,-նշեց նա:
«Այո, ես նրանց ասել եմ, որ ձեր վարքագծի համար և ուրիշի տուն մտնելու համար մեկ ուրիշը փիլիսոփայորեն չի մոտենա, կսատկացնի պատի տակ, զգույշ եղեք դրանից, դուք մտնում եք ընտանիքներ»,- նշեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե ձեր նկատմամբ մի քանի քրեական գործեր կան հարուցված և ևս մեկ գործ է հարուցված, Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Ես շնորհավորում եմ նրանց, ովքեր քրեկան գործեր են հարուցել»:
Հարցին՝ չ՞եք կարծում, որ անազատության մեջ կհայտնվեք, ոստիկանապետը նշեց՝«Չեմ կարծում, օրենքը ոչ թե քաղաքական նկատառումներով պետք է կիրառել՝ անձերի նկատմամբ, այլ՝ օրենքով: Օրենքի դաշտում շատ բաներ տեղի չեն ունենում և հավաստիացնում եմ, որ բոլոր նման երևույթների համար պատասխան են տալու, ոչինչ մի մնում գետնին, ամեն ինչ բարձրացվում է» :
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...