Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ, դա ճակատագրական կարող է լինել քաղաքական բոլոր արկածախնդիրների համար
Ես հեռու եմ քաղաքականությունից, ես երբեք չեմ ուզեցել մտնել քաղաքականություն, իմ նմանին պետք չէ քաղաքականության մեջ ներքաշել, ես սպա եմ, ինձ մոտ աշխատելու են ուրիշ մեխանզմներ: Ես չեմ գտնում, որ քաղաքականությունն անբարոյականություն է, ցավում եմ, որ դրանով զբաղվում են նման երևույթները, քաղաքականությունը արվեստ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն`անդրադառնալով հարցին, թե երբ կմտնի քաղաքականություն:
«Եթե ես զբաղվեմ քաղաքականությամբ, չի լինի այնպիսի քաղաքականություն, ինչպիսին պատկերացնում եք, կլինի իսկական քաղաքականություն, խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ, դա ճակատագրական կարող է լինել քաղաքական բոլոր արկածախնդիրների համար: Ես սպա եմ, ես պետական գործիչ եմ, եթե այսօրվա իշխանութունը, «Ազատությունների» նախագահների կախվածությունից ելնելով, պատվեր կատարի, դա ճակատագրական կլինի բոլորի համար, կյանքից թանկ միայն պատիվն է: Երբ հանրային խորհորրդի ինչ-որ մի երևույթ գրում է՝ երբ ենք տեսնելու նրան ձեռնաշղթաներով, ես այդ ձեռնաշղթաները շատ շուտով կհագցնեմ նման երևույթների ձեռքերին, որ շարունակեն իրենց այդպես պահել, ոչ թե նրա համար, որ ձերբակալեմ, այլ նրա համար, որ մի քիչ շղթայված իրենց զգան»,- ասել է Գասպարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք
Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առ...