Կառավարության մոտ բողոքող՝ Եկմալյանի բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ
Կառավարության շենքի մոտ այսօր՝ օգոստոսի 13-ին բողոքի ակցիա անցկացնող՝ Եկմալյան փողոցի բնակիչներից մեկի համար «Շտապօգնություն» ժամանեց եւ նրան տեղափոխեցին։ Տիկինը կառավորության շենքի մոտ էր եկել հաշմանդամության աթոռ-սայլակով։ Որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացավ եւ նրա համար «Շտապօգնություն» կանչեցին։
Կինը, ինչպես ներկայացրին Եկմալյանի բնակիչները, երկար ժամանակ է, ինչ իրենց խնամքի տակ է։ Նրանք բողոքեցին, որ անգամ պարտադիր դեղամիջոցները չեն կարողանում ըստ կարգի ստանալ նախարարությունից։
«Տիկին դեսուդեն Բաթոյանը պարտավոր է հատկացնել Շուշանիկ Վարդանյանի դեղերը։ Մի տարի է՝ դեղեր է գրված, դեղերը չի հատկացնում 1-ին կարգի հաշմանդամին։ Մի քանի անգամ ինսուլտ է խփել, դեղեր են անհրաժեշտ, տանն անգամ ջուր չկա, ո՞նց պահենք, թասիբով տղերքին եմ դիմում, քանի որ մենք չունենք ոչ վարչապետ, ոչ առողջապահության նախարար, ոչ սոցապ»,- նշեց նա։
Եկմալյանի՝ արդեն 15 տարի իրենց բնակարանները կորցրած բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով իրենց խնդրի լուծում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը կատարել է հետեւյալ գրառումը․Սիրելի հայրենակիցներ,Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրնե...
Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը. կառավարություն
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով, սակայն սահմանափակումները մեղմացվել են։Վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող...
Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսեն հանրակրթական դպրոցներում. մանրամասներ
Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և մ...