Գախարիան հերքել է Կազբեգիի անցակետում սահմանափակումներ մտցնելու մասին լուրերը
«Տարբեր լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ կառավարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել Կազբեգիում, բայց այդպիսի հավանականություն չկա: Այսօր Կազբեգիում, ինչպես նաև Վերին Լարսի անցակետում, համաճարակաբանական իրավիճակը լիակատար վերահսկողության տակ է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
«Ընդհանուր առմամբ իրականացրել ենք 54205 փորձարկում: Պարտադիր թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել տարանցիկ բեռներ բեռնափոխադրող 788 օտարերկրյա և վրացի վարորդների մոտ: Ընդհանուր առմամբ իրականացրել ենք 54205 թեստավորում։ Դրանք արձանագրվել են ավելի վաղ երկրի սահմանների անցակետերում ներկայացվող պարտադիր ստուգման ընթացքում: Կարելի է մտածել, որ սա փոքր թիվ է, սակայն ցանկացած անձ, առանց վերահսկողության երկիր մուտք գործելիս, կարող է իրավիճակի լուրջ սրացման պատճառ դառնալ: Սա այն ոլորտն է, որը մենք պետք է վերահսկենք մեծ խնամքով և ուշադրությամբ»:
Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան` կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Առողջապահության նախարարության տվյալներով ՝ վարակված վարորդներից 101-ը բուժվում է Վրաստանում:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Օրենքով գող» ու «զոն նայող» են ձերբակալվել
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկա...
Նարեկ Սարգսյանին տարե՞լ են հոգեբուժարան
Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի Հայաստան տե...