Բեյրութում պայթյունի գործով մի քանի նախարար կհարցաքննվի
Լիբանանի դատախազությունը մտադիր է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել ի քանի նախարարի կառավարության ներկայիս եւ ավելի վաղ կազմից: Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` վկայակոչելով աղբյուրը երկրի դատական շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա` առաջինը կհարցաքննվի Լիբանանի հանրային աշխատանքների նախարարության նախկին ղեկավար Գազի ալ-Արիդին: Նախատեսվում է նաեւ վկայություն տալու համար կանչել պետական աշխատանքների, ֆինանսների եւ արդարադատության մի քանի այլ նախկին նախարարներին:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել էր 171 մարդ, վիրավորվել մոտ 6 հազար մարդ, տասնյակ մարդիկ անհայտ կորած են: Լիբանանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` ողբերգության պատճառը վեց տարի առաջ մաքսային ծառայությունների կողմից առգրավված 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Օրենքով գող» ու «զոն նայող» են ձերբակալվել
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկա...
Նարեկ Սարգսյանին տարե՞լ են հոգեբուժարան
Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի Հայաստան տե...