Բելառուս հաղորդավարները, ի նշան բողոքի, հեռանում են պետական հեռուստաընկերություններից
Բելառուսցի հայտնի հեռուստահաղորդավարներից մի քանիսը հայտնել են պետական հեռուստաալիքները լքելու մասին, հայտնում է РИА Новости-ն:
«Այդ ինչի՞ է վերածվել իմ Բելառուսը: Ես ուղիղ եթերում եմ աշխատում 2009 թվականից: Այժմ, որոշել եմ, որ «Беларусь-1»-ում իմ այսօրվա եթերը կլինի վերջինը: Այդ որոշումս ինքնուրույն եմ կայացրել, ոչ ոք չի ազդել դրա վրա»,- գրել է իր Instagram-ում բելառուսական հայտնի երեկոյան շուոի վարող Եվգենի Պերլինը:
Ավելի ուշ ևս մեկ հայտնի բելառուսցի հեռուստահաղորդավարոհի Օլգա Բելմաչը հայտել է, որ լքել է «Беларусь-1» հեռուստաալիքը: « Ես այլևս չեմ աշխատում հեռուստատեսությունոմ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Հեռուստահաղորդավար Սերգեյ Կոզլովիչն իր Instagram-ում գրել է, որ հեռանում է Агентство теленовостей-ից, որը բելառուսական պետական խոշորագույն մեդիահոլդինգի մասն է հանդիսանում:
«Դա մանկության երազանք էր, որին ես նվիրեցի 10 տարի: Սկսած ОНТ-ում վիդեոմոնտաժից, ավարտած «Беларусь – 1»-ում ուղիղ եթերներով: Կադրում աշխատելն ինձ համար միշտ շատ հաճելի կլինի: Իսկ ահա АТН-ի տաղավարում երեկ ես նստած էի վերջին անգամ: Որոշումս ինքնուրույն եմ կայացրել: Առջևում են նոր աշխատանքի որոնումները»,- գրել է Կոզլովիչը:
Զանգվածային ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ին՝ երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ու ընդդիմության աջակիցները դուրս են եկել փողոց` իրենց բողոքը հայտնելու: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Օրենքով գող» ու «զոն նայող» են ձերբակալվել
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկա...
Նարեկ Սարգսյանին տարե՞լ են հոգեբուժարան
Ինչպես հայտնի է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի Հայաստան տե...